Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

«Ռոկֆոր» պանիրն օգուտ է սրտին

«Ռոկֆոր» պանիրն օգուտ է սրտին

Բրիտանացի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ հանրահայտ «Ռոկֆոր» տեսակի պանիրն իր հիանալի համային հատկանիշներից զատ օգտակար է նաև սրտի առողջության համար։ Ինչպես նշում է Daily Mail-ը, այս բորբոսնած պանիրն իր մեջ պարունակում է հակաբորբոքային միացություններ, որոնք օրգանիզմը զերծ են պահում սիրտ-անոթային հիվանդություններից։

 

Մասնագետները գտնում են, որ հենց «Ռոկֆոր»-ի փաստով էլ բացատրվում է հանրահայտ «Ֆրանսիական պարադոքսը». թեև ֆրանսիացիներն օգտագործում են ճարպերով հարուստ սննդակարգ,սակայն բավական հազվադեպ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններով։

 

Գիտնականները բացահայտել են՝ այս պանիրն օգտակար է մարսողությանը, իջեցնում է արյան ճնշումը, ինչպես նաև դանդաղեցում է ծերացման գործընթացը՝ վերացնելով ցելյուլիտի հետքերը։

 

Արդյունքում մասնագետները հանգել են այն եզրակացության, որ ֆրանսիական «Ռոկֆոր»-ն է այն հարցի պատասխանը, թե ինչու ֆրանսիացիներն ունեն սիրտ-անոթային հիվանդությունների հետ կապված մահացությունների ամենացածր մակարդակը զարգացած երկրների շարքում։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ